Բաքուն Արցախի մշակույթի տները, համայնքային կենտրոններն ու դպրոցները օգտագործում է ռազմական նպատակով «Նշանակվել է ծառայողական քննություն»․ ՆԳՆ-ն՝ Վարդանյանին խոշտանգելու մասին հայտարարություններից հետո Պետք է պարզել՝ Ալեն Սիմոնյանը կապ ունի՞ Սամվել Վարդանյանի խոշտանգումը կազմակերպելու հետ. Թաթոյան ՄԻՊ-ը Վարդանյանին ծեծի ենթարկելու առնչությամբ գրություններ կուղարկի ՆԳՆ և Դատախազություն «Նախաքննական մարմինների գործողությունները գաղտնի են»․ «Ուիգմոր»-ը արձագանքել է Անհնար էր՝ ոստիկանությունը առանց քաղաքական հրահանգի այդպես վարվեր Սամվել Վարդանյանի նկատմամբ․ ԱԺԲ Կոտայքում աշխատակիցը գաղտնի մուտք է գործել հանքավայր, հափշտակել մի քանի մլն-ի ոսկու հանքանյութ Վահե Ղալումյանը գործուղվում է Բելգրադ ՀՀ-ում հոգեկան առողջության ոլորտում խնդիրների լուծման կարևորությունը ընդգծվել է պատերազմից հետո Հայաստանում շարունակվում են քաղաքական հաշվեհարդարները․ փնտրվում է ՄԻՊ-ը Չնայած իշխանության արևմտամետ քաղաքականության՝ Արևմուտքի համար ՀՀ տնտեսությունը մնում է անհետաքրքիր. Առաքելյան ՔՊ-ականները գործել են մեծ սխալ և բացել են պանդորայի արկղը. Աթանեսյան Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոնդոն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Ուկրաինային, Իսրայելին, Թայվանին օգնության ծրագիր է ներկայացրելՍամվել Վարդանյանի հանդեպ կտտանքները 1 բան են ցույց տալիս՝ ռեժիմի անձնակազմը վախենում է հանրությունից․ Դանիելյան Խաչատուրյանը քննարկել է՝ ինչ ուղիներ փնտրել տնտեսության զարգացման խոչընդոտները հաղթահարելու համար Իշխող խմբակցությունն է կազմակերպել Սամվելի հետ եղած միջադեպը, քանի որ նա քննադատել էր ՔՊ-ականին (տեսանյութ) ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ փոխնախարարին Դիմակավորված անձինք չոքացրել են Սամվելին, թքել վրան, սեռական բնույթի հայհոյանքներ տվել (տեսանյութ) Ոստիկանները, ովքեր թույլ են տվել երիտասարդի խոշտանգումը՝ փորձելու են արդարանալ, բայց խարանը մնալու է․ Զաքարյան Ոստիկանությունը մասնագիտական տոն է նշում, ո՞րն է այդ մասնագիտությունը՝ մարդ առևանգելը ու ջարդե՞լը․ Աբրահամյան 5 տարին մեկ ոստիկանն իր աշխատավարձը պետք ա էս գլխից իմանա, որ հստակ պատկերացում ունենա (տեսանյութ) ՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու ՔՊ պատգամավորի հետ միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու մանրամասները․ ասուլիսԿասկադը վերջնական տեսք կստանա, հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայատարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է Սամվել Վարդանյանին տապալել են գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել․ Թովմասյան Թուրքիայում զինվորական է ինքնասպան եղել Ապրիլի 17-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԻշխանությունը քաղբանտարկյալներին ասում է՝ մեր դեմ խաղ չկա, մենք ձեր պաշտպանը չենք․ Աննա Մկրտչյան (տեսանյութ) Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին և գնահատել նրա ջանքերըՀունաստանում տեղի է ունեցել 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի կրակի վառման արարողությունը (տեսանյութ)Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլինԱշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով պետությունից շուրջ 50 միլիոն դրամի հարկ է թաքցվել  Կարող է կոպիտ բան ասեմ, բայց մենք ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին կամ մայրիկին մղի, ասի՝ իսկ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ. Փաշինյանը` ՆԳՆ-ում Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Սաուդյան Արաբիայի ԹագավորությունՀՀ-ում գործում է բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. պատգամավոր9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենաՀամասը բացատրել է, թե ինչու է Իսրայելը ցանկանում կնքել ժամանակավոր համաձայնագիրԲՏԱ նախարարը «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ում ներկայացրել է նորանշանակ գլխավոր տնօրենինՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՁՊՎ-ում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակովՓաշինյանը շնորհավորել է Իսլանդիայի վարչապետին՝ պաշտոնը ստանձնելու առիթով Եվրամիության երկրները միաձայն կոչ են արել Իսրայելին հակահարված չտալ Իրանին. PoliticoԱբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և 1 անձի առողջությանը վնաս պատճառելու դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել էՎթար` Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին. կան տուժածներ (լուսանկարներ)«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հիմա, ավելի քան երբևէ, ունեն մեր աջակցության կարիքը». «Winners lab» ՀԿ-ն կազմակերպել էր «Սիրով Արցախից» ցուցահանդեսը (լուսանկար)Լռություն, ասեցի... ականջներդ կտեսնեք` իշխանություն չեք տեսնի. ձեր տեսակը մաքսիմում կարող է շան պես հաչալ՝ կարող եք հաչալ․ Տիգրան Ավինյանը` Մանուկ Սուքիասյանին (տեսանյութ)Ամերիկացիները չեն օգնի Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր խոցել. Քիրբի
Բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին
Մամուլ

«Ժամանակ». Կարեն Կարապետյանից մնացած միլիարդները. նորերը հիշեցնում են հներին

«Ժամանակ» թերթը գրում է.

«Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ քննարկվում է ներդրումային 83 ծրագիր, ընդհանուր 3,3 միլիարդ դոլար ծավալով, որից 800 միլիոն դոլարի առնչությամբ արդեն կան արված որոշակի քայլեր:

Նախարարի այդ հայտարարությունը բավականին հիշեցնում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ներդրումային հաշվետվությունները, որը եւս խոսում էր միլիարդների ծրագրերից: Սակայն երբ գալիս է այդ ամենի վերաբերյալ առարկայական հարցերի հերթը, պարզվում է, որ կոնկրետ պատասխանները կամ ցույց տալու գործերը այդքան էլ շատ չեն:

Այստեղ փաստացի աշխատում է քարոզչական կամ տեղեկատվական ավանդական տրամաբանությունը, ըստ որի կարևոր է դիտվում քաղաքացիներին հնչեղ թվեր մատուցելը, միլիարդներից խոսելը: Արդյո՞ք 3,3-ի մեջ կան այն միլիարդներից կամ այն թվերից, որոնց մասին նաեւ Կարեն Կարապետյանն էր խոսում, թե՞ այս դեպքում գործ ունենք բոլորովին նոր մտադրությունների կամ գաղափարների հետ: Բայց, մեծ հաշվով, դա էական չէ, որովհետեւ փաստացի մատուցման տրամաբանության մեջ խնդիրը, ըստ էության, Կարեն Կարապետյանի և նախկին համակարգի «միլիարդների» տրամաբանության մեջ է:

Միլիոնների կամ միլիարդի մասին պետք է խոսել այն ժամանակ, երբ դրանք կոնկրետանում են, առարկայանում: Եվ հենց դրանց կոնկրետացման ու առարկայացման համար պետք է խոսել շատ հստակ կանոնային փոփոխությունների, տնտեսական գործունեության համար շահեկան դաշտն ընդլայնող օրենսդրական նախաձեռնությունների և իհարկե՝ հարկային ռեֆորմի մասին:

Միլիարդները գործարար հանրությանը չեն ասում ոչինչ եւ ոչինչ չեն ասում միջին խավին: Դա գուցե առկա «լյումպենի» սպառման նյութ է: Սակայն ժամանակակից աշխարհում թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը չի կարող կայուն հիմնվել «լյումպեն» հանրության վրա եւ այդ հանրության վրա էլ ռեֆորմներ կառուցել:

«Լյումպենը» ռեֆորմի ռիսկն է, խոչընդոտը, վտանգը, երբեմն թշնամին: Ռեֆորմացիայի շարժիչը կամ հենարանը արդիական հանրային շերտերն են: Իսկ նրանք սպառում են շատ կոնկրետ օրենսդրական քայլերը, ոչ թե «հռչակագրային միլիարդները»: Ըստ այդմ՝ նրանց հարցերն, օրինակ, հարկային օրենսդրության մասին է, որի շուրջ քննարկումները մի կողմից ուշանում են, մյուս կողմից՝ հանրությանն է մատուցվում Հարկային օրենսգրքի փոփոխության տարբերակ, որը, մեղմ ասած, սկզբունքորեն չի տարբերվում նախորդ իշխանության ընդունած օրենսգրքից, ընդ որում՝ դա մասնագետների գնահատմամբ:

Սրանք լուրջ հարցեր են, որոնք պետք է լինեն տնտեսական քաղաքականության և դրա վերաբերյալ տեղեկատվական քաղաքականության առանցքում, ըստ այդմ՝ նաև խորհրդարանական օրակարգում: Վերջին հաշվով, փոքր-ինչ ձևափոխելով հայտնի արտահայտությունը, կարող ենք արձանագրել՝ ասեք ինչպիսին է խորհրդարանի տնտեսական օրակարգը, և պարզ կլինի, թե ինչպիսին է տնտեսական քաղաքականության տրամաբանությունն ու վեկտորը: Այդ առումով, խորհրդարանի տնտեսական օրակարգը գոնե առայժմ առաջացնում է հարցեր»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում