Արքայական ընտանիքը հետաքրքիր լուսանկար է հրապարակել
Մեծ Բրիտանիայի արքայազն Վիլիամի կինը՝ Քեյթ Միդլթոնը սոցիալական ցանցում կիսվել է ընտանեկան նկարներից մեկով, որում նրա կրտսեր որդին՝ արքայազն Լուին իր պապիկի՝ արքայազն Չարլզի հետ է:
Լուսանկարում արքայազն Լուին մի քանի ամսական է: Քեյթ Միդլթոնը լուսանկարի տակ գրառում է կատարել, որում ասում է, որ լուսանկարվելու պահին ամբողջ ընտանիքը շատ երջանիկ էր:
Ըստ թագավորական ընտանիքում ընդունված կարգի, արքայազն Լուիի հաջորդ լուսանկարը կհրապարակվի, երբ վերջինիս մեկ տարին լրանա: Արքայազն Լուին Քեյթի և Վիլիամի երրորդ երեխան է, նա ծնվել է 2018 թվականի ապրիլի 23-ին: