Դոլարն էժանացել է, ռուբլին՝ աննշան թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 9-ին, կազմել է 486.54 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.78 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ԿԲ կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 548.53 դրամ (աճել է 0.83 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 636.69 դրամ (աճել է 0.40 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.52 դրամ (աճել է 0.07 դրամով):