Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը «հռչակում է» ռազմական Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը. Ֆրանսիացի գեներալՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ․ Իվետա Տոնոյան Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրը Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը Թուրքիան զինամթերք կարտադրի Ուկրաինայի համարՄարտի 29-ին դադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԼույս է տեսել «Լսիր իմ ձայնը» երգերի հավաքածուն՝ ի հիշատակ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի (տեսանյութ)«Միր» քարտերի սպասարկումը, բացի ՎՏԲ բանկից, մնացած բանկերում արգելելու որոշման խախտումը կդնի լուրջ խնդիրների առաջ․ ԹունյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել՝ «ցուլերի» զայրույթը մեղմելու նպատակով․ քաղաքագետԲաքուն ռազմական է հռչակում մարզամշակութային համալիրը (լուսանկարներ)
Վազող տողեր

Ձեր թիմը` «վերնախավը» տառապում է կատարյալ դիլետանտիզմով. Սարգիս Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին (լուսանկարներ)

Դերասան Սարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Հայաստանում նախորդ մայիսին տեղի ունեցած հեղափոխությունից, որին մասնակցել է նաև ինքը՝ ընտանիքի ու ընկերների հետ: Լուսանկարներին կից Գրիգորյանը գրել է.

«Անկեղծ եմ եղել երեկ, այսօր ու վաղը...Ես ինձ խոսք էի տվել, որ պարտավոր եմ արտահայտվել` կիսվել իմ մտքերով...

1 տարի անց ուզում եմ վերլուծել նոր իշխանության աշխատանքը, քանի որ ես ու իմ ընտանիքն անձամբ ակտիվ մասնակցել ենք ցույցերին ու նաև խնդրելով մեր հետ բերել էինք Ազատության հրապարակ ընկերների, հարազատների ու բարեկամների, որոնցից շատերը անկեղծ ասած համախոհ ՉԵՆ եղել նորաթուխ լիդերների գաղափարախոսությանն ու թավշյա մոտեցմանը...

Հիմա ՊԱՐՏԱՎՈՐ եմ պահանջատեր լինել ԻՄ ՔԱՅԼԻ համար...Այո ես սպիտակ վերնաշապիկների հեղինակն եմ եղել, այո ես ցանկացել եմ տեսնել Նոր` մի ուրիշ Հայաստան...Ամենայն անկեղծությամբ ասեմ, որ հիմա խորը հիասթափված եմ...Երբեք չեմ պաշտպանել ոչ Նիկոլ Փաշինյանի շահերը` ոչ Սերժ Սարգսյանի շահերը և ոչ մեկի շահերը... Ես երբեք չեմ եղել քաղաքական կամակատար...Գնացել եմ ժողովրդի հետ` հաշվի առնելով նրանց կարծիքն ու բողոքը նախկին իշխանության հանդեպ...

Եղել եմ հայրենակիցներիս կողքին և կլինեմ միշտ....Անկեղծ ասեմ` ես վատ չեմ ապրել և անցյալում և հիմա` (փառք Աստծուն), բայց իմ շուրջը անընդհատ տեսել եմ չքավորություն, խեղճություն, հուսահատություն ու դա ինձ խորին ցավ է պատճառել: Ես ինչքանով, որ կարողացել եմ փորձել եմ ընդվզել այդ անարդարությանը` ՉԸ...առաջնորդվելով փորս կուշտ է, իսկ տեղս տաք կարգախոսով...

Բայց հիմա պարտավոր եմ որպես Հ.Հ. քաղաքացի պահանջել ու ասել ԻՆՉՈՒ՞...

Էն ինչ հիմա կատարվում է 180 աստիճան հակառակ է մեր ազգային մտածողությանը ԻՆՉՈՒ՞...

Հրապարակ են գալիս այնպիսի երևույթներ, որոնք սարսափելի վտանգ կարող են հասցնել հայի արժանապատվությանը` ԻՆՉՈՒ՞...Սորոս, մորոս, ինչ որ պարգևավճարներ, այլասերվածություններ, ժամանակին հնչեցված ու չկատարված խոստումներ ու անմտածված քաղաքական հայտարարություններ, որոնք ըստ իս մեծ վտանգ են ներկայացնում մեր երկրին ու անվտանգությանը` ԻՆՉՈՒ՞...

Պատասխանեք խնդրում եմ պ-ն վարչապետ...

Ես որպես 3 զավակների պարկեշտ հայր, ով ուզում է ապրել ու արարել իր հայրենիքում և դաստիարակել երեխաներին հայեցի, և նաև, որպես հասարակ քաղաքացի մտահոգված եմ մեր երկրի ներկայով ու ապագայով...

Եվ ուրեմն պ-ն վարչապետ պնդել եմ ու կրկին պնդում եմ, որ Ձեր թիմը` «վերնախավը» տառապում է կատարյալ դիլետանտիզմով... Սա իմ համար սարսափելի է ու անսահման մտահոգիչ...

Ոչ մի ռեալ քայլ ես չեմ տեսել այս 1 տարվա ընթացքում, ոչ մի բարեփոխում գրեթե չի ծառայել իր նպատակին...Խոստումներ, խոստումներ ու միայն խոստումներ և ՑԱՎՈՔ դեռ ՈՉԻՆՉ!!!

Հարգելիներս Ձեր ամենակարևոր խնդիրը միասնակամ դարձնելն է հային... Գրողի ծոցն ուղարկեք սև սպիտակը...Մեր հասարակությունն անկախ իր քաղաքական նախասիրություններից Ձեր մերձավորներն են, հայ քաղաքացիներն ու գյուղացիները... Համախմբեք ողջ ազգը մի գաղափարի շուրջ (մենք պատերազմի մեջ ենք)... Եթե չեք կարող ուրեմն արժանապատվորեն հրաժարվեք Ձեր բռնած ուղղուց, իսկ, եթե ոչ ապա իմի եկեք ու գործեք բացառապես ի շահ մեր երկրի արժեքների ու գաղափարախոսության (կարծում եմ կարիք չկա Ձեզ հիշեցնելու մեր արժեքների մասին)... Մենք ունենք մեր նիստն ու կացը, մեր ավանդույթներն ու ադաթները, մեր եկեղեցին ու հավատը...

Դրա՛նք հաշվի առնելով կարգ ու կանոն հաստատեք...Թքած և Եվրոպայի և Ամերիկայի և այլոց արժեքների վրա, քանի որ իմ խորհին համոզմամբ նրանք հաստատ` 100%-ով թքած ունեն մեր ազգային մտածողության ու արժեքների վրա...

Սթափվեք, միավորվեք ու խելոք մարդկանցով էս երկիրը` մեր երկիրը շենացրեք ու ծաղկացրեք, ինչպես և խոստացել էիք պ-ն վարչապետ...

Ինչ, որ հիմա կատարվում է դա աբսուրդ է, դա սխալ է, դա տանում է դեպի պառակտում, քաոս... Իսկ հետևանքները հաստատ կործանարար են լինելու...

Սա սուբյեկտիվ կարծիք է ու ես ինչպես ցանկացած մարդ իրավունք ունեմ արտահայտվելու և կիսվելու իմ մտահոգություններով` առանց վիրավորելու որևիցե մեկին...

Սա իմ հայրենիքն է նաև ու ես հաստատ սրտացավ քաղաքացի եմ, ով մտածում է հայրենիքում մնալու, աշխատելու ու իր զավակների վաղվա օրվա մասին...

Հ.Գ. Երբեք չեմ ուզեցել ու չեմ ուզում պաշտոն... Հորս արև»: