Դիեգո Կոստան ամռանը կհեռանա Մադրիդի «Ատլետիկո»-ից
Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստան ամռանը կհեռանա ակումբից: Այդ մասին տեղեկանում ենք իսպանական սպորտային պարբերականներից:
Կայքերը նշում են, որ Դիեգոն ցանկանում է մնալ ակումբում, սակայն ակումբի ղեկավարներն ամեն կերպ ցանկանում են վաճառել նրան:
Այս պահի դրությամբ դեռ չի նշվում ինչ-որ ակումբի անուն, որը կցանկանար գնել Կոստային, սակայն, ըստ մի շարք աղբյուրների, Կոստան, ամենայն հավանականությամբ, կարող է տեղափոխվել իտալական «Ինտեր», եթե իհարկե իտալական ակումբը ցանկանա գնել այդ տրանսֆերը:
Ընդգծենք, որ Իսպանիայի առաջնության վերջին տուրում կատալոնական «Բարսելոնա»-ի հետ հանդիպումից հետո Կոստան որակազրկվեց 4-8 խաղով: