Արդյո՞ք սրա դեմ «պայքարողները» պատասխան կտան. Թորոսյանը՝ պապիլոմավիրուսային վարակի մասին
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է գարդասիլի պատվասմանն ու ակնարկել, որ պետք է պատվաստել աղջիկներին:
«Յուրաքանչյուր 36 ժամը մեկ մեր երկրում ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ մեկ կնոջ մոտ, իսկ յուրաքանչյուր 72 ժամը մեկ` մեկ կին մահանում է դրանից:
Պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումը կանխարգելում է մերօրյա տարածված այս հիվանդությունը՝ քաղցկեղը, ապահովելով հիվանդության արդյունավետ վերահսկում և դրանից մահացության կրճատում: Արդյո՞ք սրա դեմ «պայքարողները» և նրանց համակարգողները պատասխան կտան չփրկված կյանքերի համար»,-գրել է նախարարը։