«Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջի հեղինակը ձերբակալվել է, հարուցվել է քրգործ. Արթուր Վանեցյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը արդեն ի կատար է ածվել. Ֆեյսբուքյան «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջի հեղինակը բացահայտվել է, հարցաքննվել է, հարուցվել է քրեական գործ: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս ասին հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Քրեական գործը հարուցվել է ռասսայական, կրոնական և ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով։ Մնացած մանրասմաները կտրամադրի ԱԱԾ լրատվական կենտրոնը», - հավելեց Արթուր Վանեցյանը՝ հրաժարվելով այլ մանրամասներ հայտնելուց:
Հիշեցնենք՝ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարել էր զբաղվել սոցիալական ցանցերում մանիպուլյացիոն տեղեկություններ տարածող հաշիվներով ու պատասխանատվության ենթարկել դրանց օգատերերին։