Տավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի
Վազող տողեր

Ճիշտ կլիներ հրապարակումները կատարելուց առաջ լսել նաև մյուս կողմին. Դավիթ Սեդրակյանի հայտարարությունը

2019 թվականի ապրիլի 4-ին տարբեր կայքերում հրապարակված՝ «Թոխմախի Մհերը և որդին ապօրինի օտարել են հսկա հողատարածք» վերնագրով նյութի կապակցությամբ հայտնում ենք հետևյալը.

2004-ին ես որևէ որևէ պաշտոն չեմ զբաղեցրել և կարծում եմ, որ նույնիսկ քննության առարկա չի կարող դառնալ իմ կողմից գույք օտարելու կամ չօտարելու հարցերը, քանի որ անվիճելի է, որ ես չէի կարող օտարել համայնքային գույք:

Ի դեպ, եթե 2002 թվականի դրությամբ ուսումնասիրենք օտարված հատվածի՝ տիեզերքից կատարված լուսանկարները, ապա պարզ կլինի, որ դրանք զբոսայգու տարածք փաստացի չեն եղել, օրինակ՝ տրամվայի գծերը («տրամվայի կրուգը») ինչպես կարող են լինել զբոսայգու տարածք: Կարծում եմ, որ տվյալ հատվածին ծանոթ ցանկացած մարդ հիշում է, որ այդ հատվածում զբոսայգի չի եղել:

Իսկ ինչ վերաբերում է հարակից Վարդավառ զբոսայգուն, ապա նշեմ, որ իմ ընտանիքի կողմից այգու բարեկարգման համար մի քանի հարյուր միլիոն դրամ է ծախսվել և այսօր էլ ամեն ամիս մեծ գումարներ է ծախսվում այգու պահպանման համար: Արդյունքում այն այսօր Երևան քաղաքի ամենաբարեկարգ այգիներից է դարձել, որի պահպանումն ու խնամքի կազմակերպումը իմ ընտանիքի ամենօրյա ուշադրության կենտրոնում է:

Բացի այդ, օտարումները համաձայն տեղական ինքնակառավարման մասին այն ժամանակվա դրությամբ գործող օրենքի, իրականացրել է համայնքի ավագանին, որը 15 անձից բաղկացած կոլեգիալ մարմին է եղել:

Համայնքի ղեկավարը ունեցել է խորհրդակցական ձայնի իրավունք: Համայնքի ղեկավարը ընդամենը կնքել է ավագանու որոշումները: Ինչ վերաբերում է հրապարակումների այն մասին, որ համայնքի ղեկավարը կարող էր դատական կարգով վիճարկել ավագանու որոշումները, ապա այդ կապակցությամբ նշեմ, որ համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու գործունեության իրավական ապահովումը իրականացրել է իրավաբանական բաժինը՝ բաժնի պետի գլխավորությամբ, բացի այդ բաժնի պետն է տվել եզրակացություններ կնքվող գործարքների՝ օրենսդրությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ:

Հետևաբար համայնքի ղեկավարը չէր կարող ինքնակամ, առանց բավարար հիմքերի դատական կարգով վիճարկել ավագանու որոշումը, առավել ևս չի կարող պատասխանատվության հարց առաջանալ հայեցողական այդ լիազորությունը չիրականացնելու համար:

Ինչ վերաբերում է գներին, ապա նշենք, որ խոսքը վերաբերում է 2004 թվականին, երբ գործել է այլ օրենսդրություն, ուստի այդ ամենը պետք է դիտարկել 2004 թվականին գործող օրենսդրության համատեքստում: Անմեղության կանխավարկածի հիմնարար սկզբունքը հաշվի առնելով կարծում ենք արդարացի չէ քրեական գործի հարուցումից անմիջապես հետո նշանակել մեղավորներ:

Կարծում ենք նաև, որ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում կպարզվի ամեն ինչ: Իսկ մինչ այդ ճիշտ կլիներ հրապարակումները կատարելուց առաջ լսել նաև մյուս կողմին:

Հարգանքով՝​ Դավիթ Սեդրակյան