Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը նոր պետ ունի

Այս թեմայով
- «Ժամանակ». Ում էր ուղղված Վազգեն Մանուկյանի հայտարարությունը
- Մեր երկրում ձևավորվել է ատելության աննախադեպ մթնոլորտ. Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել
- «Հրապարակ». Վազգեն Մանուկյանի պաշտոնանկությունն անհնարին է առնվազն մինչև եկող տարի
- Քրեական գործ «պատվիրելու» տապալված փորձից հետո քաղաքական հեքիաթներ են հորինվում
ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նոր պետ է նշանակվել Խաչատուր Խաչատրյանը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Խաչատուր Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ»,– նշված է հրամանագրում։