Դոնալդ Թրամփը Ռուսաստանին և Չինաստանին կառաջարկի կրճատել ռազմական ծախսերը
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է Ռուսաստանին ու Չինաստանին՝ պայմանավորվել և կրճատել սպառազինությանն ուղղված
ծախսերը:
«Ռուսաստանը, Չինաստանը և մենք միլիարդավոր դոլարներ ենք ծախսում տարատեսակ զենքի, այդ թվում և միջուկային զենքի արտադրության վրա: Դա շատ ծիծաղելի է. ես կարծում եմ, որ թե՛ Ռուսաստանը, և թե՛ Չինաստանը կհամաձայնվեն ինձ հետ, որ դա անիմաստ է»,-ասել է նախագահ Թրամփը:
Չինաստանի փոխվարչապետ Լու Խիենի հետ հանդիպմանը Թրամփն առաջարկել է Ռուսաստանին ու Չինաստանին, որ «չպատրաստեն այդ զենքը»:
Չինաստանի փոխվարչապետը նշել է, որ դա լավ գաղափար է: