Ջուլիան Ասանժը կհեռանա Լոնդոնից
Մոտակա մի քանի օրվա ընթացքում Ջուլիան Ասանժին հնարավոր է խնդրեն հեռանալ Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից: WikiLeaks-ի փոխանցմամբ երկու երկրների ղեկավարություններն արդեն համաձայնության են եկել այդ հարցով:
Էկվադորի ղեկավարությունը չի կարողանում ներել Ասանժին՝ երկրի ղեկավարի եղբոր անվան շուրջ կոռուպցիոն սկանդալի հրապարակման համար: Փետրվարին WikiLeaks-ում հրապարակվեցին վերջինիս օֆշորային հաշիվներին վերաբերող փաստաթղթերը:
Էկվադորի խորհրդարանը սկսեց հետաքննություն վարել, իսկ այժմ քննվում է երկրի նախագահի իմպիչմենթի հարցը: Ասանժի փաստաբանն ավելի վաղ հերքել էր իր պաշտպանյալի մասնակցությունը փաստաթղթերի հրապարակմանը՝ նշելով, որ Ասանժը այլևս WikiLeaks-ի խմբագիրը չէ: