Վագրը, որի մոտ լեյկոզ է ախտորոշվել, զույգավորվել է Մանվել Գրիգորյանի մոտից բերված վագրի հետ. Կարեն Մարտիրոսյան
«Ցավալի է, որ մեր աչքի առաջ գնում են կենդանիները»։ Այսօր՝ ապրիլի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարեց Երևանի կենդանաբանական այգու (ԵԿԱ) ակվատերարիումի նախկին ղեկավար Կարեն Մարտիրոսյանը:
Նա հայտնեց, որ կենդանաբանական այգու վագրը, որի մոտ լեյկոզ է հայտնաբերվել, զույգավորվել է Մանվել Գրիգորյանի մոտից բերված վագրի հետ:
«Վագրի մոտ հայտնաբերել են լեյկոզ հիվանդություն, որը հնարավոր չէ պարզել մեկ անալիզով ու այն դեպքում, երբ վագրի մոտ ընդամենը եղել է քթից արյունահոսություն, և դա կապված է սեռական վիճակի հետ, դա զույգավորվել է Մանվել Գրիգորյանի մոտից բերված վագրի հետ»,-ասաց նա:
Կարեն Մարտիրոսյանի խոսքով, այգում չկա այնպիսի մասնագետ, որ հասկանա վիճակի լրջությունը և համապատասխան ախտորոշման միջոցով բարելավի վագրի վիճակը. «Այս ամենն արվում է, որ կենդանիներին արժեզրկեն և դա Եվրոպայի մեր գործընկերներների քարոզչության հետևանքներն են»,-վստահեցնում է Մարտիրոսյանը: