Արքայական ընտանիքը Ինստագրամում ռեկորդ է սահմանել
Արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգանը, համաշխարհային ռեկորդ են սահմանել: Առնվազն վեց ժամում նրանց Instagram-ի էջին մեկ միլիոն հետևորդ է ավելացել:
Այս պահին նրանք 2.9 միլիոն հետևորդ ունեն Instagram-ում, չնայած նրան, որ արքայական ընտանիքի անդամներն այնքան էլ շատ լուսանկարներ չեն տեղադրում իրենց էջում:
Ավելի վաղ նման ռեկորդ է սահմանել կորեացի երգիչ Կան Դանիելը, ով Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել այն բանից հետո, երբ ռեկորդային առաջին մեկ միլիոն հետևորդներին ձեռք է բերել Instagram-ում գրանցվելուց 11 ժամ անց: