Միգ Ջագերը կվիրահատվի
The Rolling Stones խմբի մեներգիչ Միգ Ջագերին կվիրահատեն: Երգչին սպասվում է սրտի փականի փոխարինման վիրահատություն: Վիրահատությունը կանցկացվի այս շաբաթ Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում:
Բժիշկների հավաստմամբ՝ 75-ամյա Ջագերի առողջական վիճակը բավարար է, և վիրահատությունից կարճ ժամանակ անց նա կարող է վերադառնալ նախկին կյանքի ռիթմին:
Ամռանը երգիչը կարող է կրկին բեմ բարձրանալ: Ավելի վաղ հայտարարվել էր, որ
The Rolling Stones խումբը հետաձգել է համերգային շրջագայությունը ԱՄՆ-ու և Կանադայում Միգ Ջագերի մոտ առողջական խնդիրների ի հայտ գալու պատճառով: