Թուրքիայի տեսչական խումբը ստուգումներ է անցկացնում Հայաստանում
Ապրիլի 1-ից 4-ը Թուրքիայի Հանրապետության բազմազգ տեսչական խումբը 2011թ. Վիեննայի Փաստաթղթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում կիրականացնի «Նշված շրջանի» տեսչություն:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։
Հիշեցնենք, որ այս ստուգումների նպատակը փաստաթուղթը ստորագրած կողմերի զինված ուժերի, սպառազինության քանակի ու տեղաբաշխման ստուգումներն են թափանցիկությունն ապահովելու համար։