Մի խումբ մերկ մարդիկ փորձել են տապալել Brexit-ի քննարկումը (ֆոտո)
Մի խումբ մերկ ակտիվիստներ փորձել են խափանել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հերթական նիստը: Երբ խորհրդարանը քննարկում էր Brexit-ի հերթական տարբերակներից մի քանիսը, մի խումբ ակտիվիստներ մերկացել են ու կանգնել լրագրողների համար նախատեսված տրիբունայում:
Նրանց մարմիններին գրված են եղել անմիջապես կլիմայական փոփոխության խնդիրներով զբաղվելու վերաբերյալ լոզունգներ:
Բողոքի ակցիան մի քանի րոպե է տևել, նրանց դուրս են բերել խորհրդարանի շենքից: Խորհրդարանականներին կոչ է արվել չշեղվել թեմայից և անցնել Brexit-ի քննարկմանը: