Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն ՔոչարյանԽմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (տեսանյութ)
Մեր գազատարը, մեր ինտերնետի լարը, ամեն ինչը լինելու է իրենց ձեռքում, Ալիևը Բաքվից որոշելու է` մենք տաք ջուր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ. քաղաքագիտության դոկտոր
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է նվազեցնել բյուջե մուծած հարկերի չափըՁեր դեմ հայց հարուցվելու դեպքում դիմեք Ինձ. բոլորիդ անվճար իրավական պաշտպանությունը երաշխավորում եմ. փաստաբանը` ակցիաների ձերբակալված մասնակիցներինԹուրքական հետախուզական ծառայությունները լայնածավալ գործողություններ են սկսելՏավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԵթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու․ Վարուժան ԳեղամյանՈստիկանները Բագրատաշենի ճանապարհից քաղաքացիների են բերման ենթարկել (տեսանյութ)Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը նոր վարչապետ ունիՆենց չի, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ․ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը․ Ալեն ՍինոյնանՌուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն․ Մարիա ԶախարովաՀիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է․ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է ֆիքսել սահմանըԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (լուսանկար)Իտալիան Ղարաբաղում Թուրքիայից հետո երկրորդ շատ ընկերություններ ունեցող երկիրն է. Ալիև
Տավուշում ակցիայի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց, մեկ այլ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների ոստիկանությունը ձերբակալեց
Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնում
Վազող տողեր

Ինչ կտա Հայաստանին՝ ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին եռամյա համաձայնագիրը

Հայաստանը դարձավ ԵԱՏՄ հինգ պետություններից չորրորդը, որը վավերացրեց ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման մասին համաձայնագիրը։ Համաձայնագիրը արդեն վավերացվել էր Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի կողմից։ Սպասվում է, որ կվավերացվի նաև հինգերորդ անդամ պետության՝ Ղրղզստանի կողմից։

Հիշեցնենք, որ համաձայնագիրը կնքվել էր 2018-ի մայիսին՝ ԵԱՏՄ Աստանայի տնտեսական գագաթնաժողովի ընթացքում։ Համաձայնագիրը եռամյա գործողության ժամկետ ունի, որի ընթացքում կողմերը լիարժեք պայմանագրի կնքման հարցի շուրջ պետք է գան համաձայնության։ Հետաքրքրական է, որ իրանական կողմը համաձայնագիրը դեռ չի վավերացրել, ինչը կարելի է հասկանալ՝ Իրանի նման պահպանողական պետության բնույթը հաշվի առնելով։ Առհասարակ, իրանական ուղղությունը Հայաստանի արտաքին քաղաքականության՝ լինի դա արտաքին քաղաքական հարաբերությունների, թե արտաքին տնտեսական հարաբերությունների մասով, կարևոր ուղղություն է՝ եթե հաշվի առնենք, որ փաստացի չորս հարևաններից միայն Իրանի ու Վրաստանի հետ հարաբերություններն են նորմալ և սահմանները՝ բաց։

Համաձայնագիրը ենթադրում է Հայաստանում իրանական որոշ ապրանքների էժանացում։ Ենթադրելի է, որ հայկական մի շարք ապրանքներ էլ պետք է էժանանան Իրանում, սակայն այստեղ մի փոքրիկ, բայց կարևոր նրբություն կա։ Իրանը տասնամյակներ շարունակ գտնվելով միջազգային էմբարգոների ծանրության տակ, իր տնտեսությունը պաշտպանելու համար մի այնպիսի համակարգ է մշակել, երբ դարձել է գրեթե ինքնաբավ երկիր ու սպառում է այն, ինչ արտադրում է, լայն սպառման ապրանքների ոլորտում։ Ու այս, որոշակիորեն փակ-պահպանողական տնտեսությամբ երկրի շուկա ներթափանցելը այնքան էլ դյուրին չէ, որովհետև իր արտադրողին պաշտպանելու համար իշխանությունը կիրառում է ներկրման բարձր մաքսատուրքերի պրոտեկցիոնիստական քաղաքականությունը։ Այսպիսով, կարելի է ասել, որ Իրանն ավելի հետաքրքրված է իր ապրանքների արտահանմամբ, քան սեփական շուկայի դռները լայնորեն բացելով ԵԱՏՄ արտադրողների առաջ։ Այստեղ Հայաստանը պետք է ուշադիր լինի ու ճիշտ կարողանա մանևրել, որպեսզի նաև իր արտադրողին կարողանա պաշտպանել։

Օրինակ, իրանական գյուղատնտեսական արտադրանքը Հայաստանում շատ ավելի էժան կարող է լինել տեղական արտադրանքի համեմատ, ինչը կարող է պարզապես ոչնչացնել տեղական գյուղարտադրանքը, սակայն, եթե օրինակ, Հայաստանում տնտեսվարողները այնպես կազմակերպեն ամեն բան, որ նույն իրանական գյուղարտադրանքը վերամշակվի Հայաստանում, դառնա պահածո և արտահանվի կամ սպառվի, դա որոշ իմաստով կարող է պաշտպանել տեղական գյուղարտադրողին։

NEWSPRESS.am