Կիմ Չեն Ընի եղբոր սպանության մեջ մեղադրվող կինը դատապարտվեց
Մալայզիայի դատարանը որոշում է կայացրել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր սպանության մեջ մեղադրվողի վերաբերյալ:
Վիետնամի քաղաքացի կինը, ով մեղադրվում էր մահափորձի մեջ, դատապարտվել է երեք տարի 4 ամսվա ազատազրկման: Հաստատվել է միայն նրա դեմ առաջ քաշված մեկ մեղադրանքը՝ այն է՝ «անձի առողջությանը ծանր վնաս հասցնելը»:
Հիշեցնենք, որ Կիմ Չեն Ընի եղբոր՝ Կիմ Չեն Նամի դեմ մահափորձ էր կատարվել երկու տարի առաջ՝ Կուալա Լումպուրի օդանավակայանում:
Նրա դեմքին թաշկինակ էին նետել, որը թաթախված էր եղել անհայտ նյութով, ինչի հետևանքով էլ վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել էր: