«Օրենքները կարելի է փոխել». Գորգիսյանը՝ Օրբելյանի պաշտոնավարման մասին
Օպերայի թատրոնի աշխատակիցների բողոքի ակցիային եկել են արտիստներին հանդիպելու ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Գորգիսյանն ու Աննա Կոստանյանը:
Լրագրողների հետ զրույցում Գորգիսյանը նկատեց, որ եթե մատնանշում են օրենքի խախտումով տնօրեն նշանակելու հանգամանքը, ապա օրենքի այդ կետը կարելի է շտկել և ամեն ինչ կընկնի իր տեղը:
«Օրենքները կարելի է փոխել»,-ասաց գորգիսյանը:
Նրա գնահատմամաբ՝ մշակույթի նախարարությունը պետք չէ լուծարել, քանի որ այն դեռ անելիքներ ունի:
«Տեսնում եք՝ ոլորտի ներկայացուցիչները բողոքում են, բոլորը դժգոհ են և առաջին հերթին պետք էր հենց Օրբելյանի հետ խոսել, լսել, հասկանալ, թե ինչ է կատարվել առհասարակ և ճիշտ գնահատականը տրվեր»,- ասաց պատգամավորը: