Հեզեր Նոյերթը հեռացավ ԱՄՆ պետքարտուղարությունից
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ պետքարտուղարությունից հեռանում է Հեզեր Նոյերթը:
Պոմպեոն Նոյերթից շնորհակալություն է հայտնել հրաշալի ու արդյունավետ աշխատանքի համար: Հեզեր Նոյերթը շուրջ երկու տարի աշխատել է պետքարտուղարությունում:
Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հեզեր Նոյերթի թեկնածությունը կառաջադրի ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկկի Հեյլիի փոխարեն:
Սակայն այս տարվա փետրվարին Նոյերտը հայտարարել էր, որ չի ընդունում իր թեկնածությունը ՄԱԿ-ում՝ ի նպաստ իր ընտանիքի: