Վարչապետի առաջարկով Արմեն Սարգսյանը դիվանագիտական աստիճան է շնորհել Ռուբեն Շուգարյանին և Լևոն Խաչատրյանին
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև Դիվանագիտական ծառայության մասին: Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի՝ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել.
Ռուբեն Ռոբերտի Շուգարյանին արտաքին գործերի նախարարի խորհրդական
Լևոն Հասրաթի Խաչատրյանին արտաքին գործերի նախարարի խորհրդական»,-ասված է ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ։