Մեծ Բրիտանիայում աճել է հակադեպրեսանտ օգտագործողների թիվը
Ըստ վերջին տվյալների՝ Մեծ Բրիտանիայում 2018 թվականին շուրջ 70 միլիոն հակադեպրեսանտների դեղատոմսեր են դուրս գրվել: Այս մասին տեղեկանում ենք բրիտանական լրատվական կայքերից։
Դա են վկայում ազգային վիճակագրական տվյալները: Դեռևս 2017 թվականից հակադեպրեսանտների դուրս գրման զգալի աճ է արձանագրվել Մեծ Բրիտանիայում՝ 60 միլիոն դեղատոմս:
Վերջին տասը տարվա ընթացքում երկու անգամ աճ է գրանցվել: Բացի Մեծ Բրիտանիայից, Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը ողջ աշխարհում հակադեպրեսանտների օգտագործման աճ է գրանցել: