Սկանդալ Ռուսաստանում․ մանկաբույժը էրոտիկ լուսանկարներ է հրապարակել համացանցում (ֆոտոշարք)
Ռուսաստանի Դաշնության Իվանովոյի երկրամասի բժշկուհի Անաստասիա Օրլովան լուսանկարվել է ներքնազգեստով։ Աղջիկը չէր էլ պատկերացնում, որ այդ լուսանկարները կարող են դառնալ սկանդալային։
Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից։
Նա այս լուսանկարները հրապարակել է համացանցի իր անձնական էջում։ Լուսանկարների հրապարակումից հետո այն քննադատել են շատերը։ Անաստասիան մանկաբույժ է և քննադատության ամենամեծ ալիքը եկել է հենց ծնողներից, որոնց երեխաները օգտվել են բժշկուհու ծառայություններից։
Բանը հասել է անգամ նրան, որ ոմանք դիմել են հիվանդանոցի տնօրինությանը ու նշել, որ հեռացնեն բժշկուհուն հիվանդանոցից։ Այս սկանդալից հետո Անաստասիան նշել է, որ ընդամենը ցանկացել է ունենալ լավ լուսանկարներ։