Ցուցադրաբար հատիկ-հատիկ աղբ հավաքելու փոխարեն՝ «կոնկրետ ապացույցներ» քաղաքապետին (լուսանկարներ)
NEWSPRESS.am—ը ներկայացնում է լցված աղբարկղների ֆոտոշարք։
Ներքևում տեղադրված իրար հաջորդող 4 լուսանկարներն արվել են Քանաքեռ-Զեյթուն համայնքում՝ Ծարավ աղբյուր փողոցի սկզբնամասում։ Այս լուսանկարներն արվել են տարբեր օրերի․ գրեթե ամեն օր իրավիճակը նույնն է։ Նախկինում այստեղ տեղադրված էին 3 աղբաման, սակայն այսօր դրանցից մեկն է մնացել։ Այնպես որ, այստեղ նաև աղբաման ավելացնելու խնդիր կա։
Վերևի լուսանկարում շաբաթ-կիրակի օրերին կուտակված աղբն է։
Վերը տեղադրված լուսանկարը կատարվել է այսօր՝ մարտի 27-ի առավոտյան ժամը 10:00-ին։
Այս նկարներին հաջորդում են Արաբկիր վարչական շրջանի, Կոմիտասի պողոտայում տեղադրված աղբամանները։
Ի դեպ՝ լուսանկարներն արվել են հենց համապետական շաբաթօրյակի օրը։ Այն ժամանակ, երբ քաղաքապետ Հայկ Մարությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցուցադրաբար հատիկ-հատիկ «սորոկներ» (ծխախոտի մնացորդներ) էին հավաքում ու տեսախցիկների առաջ ավելում էին թատրոնի տարածքը, Կոմիտասի պողոտայի աղբով ծանրաբեռնված աղբամաններն սպասում էին իրենց աղբից «ազատագրմանը»․․․
Հ․Գ․
Քանի որ Հայկ Մարությանը շաբաթօրյակի օրը հայտարարեց, որ «Սանիտեք» ընկերությանը պարբերաբար աղբով լցված աղբամանների լուսանակներ է ուղարկում՝ որպես «կոնկրետ ապացույցներ», ուստի քաղաքապետը կարող է այդ նպատակի համար օգտագործել նաև մեր տեղադրած լուսանկարները՝ նույնիսկ առանց մեր հեղինակային իրավունքները պաշտպանելու։
Արմինե Մկրտումյան