Էդուարդ Սնոուդենին օգնած կնոջը քաղաքական ապաստարան կտան
Կնոջը, ով օգնել է Էդուարդ Սնոուդենին Հոնկոնգում թաքնվել, քաղաքական ապաստարան կտան Կանադայում:
Կանադացի իրավապաշտպաններին հաջողվել է հասնել նրան, որ 2013 թվականին ամերիկացի հատուկ ծառայության աշխատակիցներից Հոնկոնգում Էդուարդ Սնոուդենին թաքցրած կնոջը քաղաքական ապաստարան տրամադրեն:
Որոշումը դեռևս հունվարին է կայացվել, սակայն այդ մասին չի հայտարարվել անվտանգության նկատառումներով: Այս պահին կանադական իշխանությունները քննարկում են ևս հինգ հոգու Կանադայում քաղաքական ապաստարան տրամադրելու հարցը, ովքեր ևս օգնել են Սնոուդենին: