«Հրապարակ». Ադրբեջանը «հակառուսական» զեկույց է ուղարկել Կրեմլ ՀՀ իշխանությունների մասին

Այս թեմայով
- Ես էլ հեղափոխությունում եմ ներդրում ունեցել․ Արմեն Գրիգորյանը համեմատվում է հերոս Վիտալի Բալասանյանի հետ (տեսանյութ)
- «Հրապարակ». Ծիծաղելի են դասալիքների արձագանքները. ի՞նչ է արել ՀՀ-ի համար պատահաբար ԱԽՔ պաշտոնին հայտնված անձը
- «Ժամանակ». Արմեն Գրիգորյանը կոպիտ մերժել է Հայկ Հարությունյանի հարազատներին
- ԱԽ քարտուղարը հանդիպել է Արցախի պաշտպանության նախարարի հետ. քննարկել են անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր մոսկովյան աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանի նախագահը հաստափոր թղթապանակ է փոխանցել Կրեմլին, որտեղ ընդգրկված են բոլոր այն հակառուսական եւ հակապուտինյան միջոցառումները, հայտարարությունները, որոնց մասնակցել է և արել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջին տարիներին՝ մինչև ԱԽՔ դառնալը:
Սրանով ադրբեջանական իշխանությունը ոչ միայն փորձում է ապացուցել, որ Գրիգորյանը երդվյալ հակառուս է եղել և հիմա անգամ եթե նման հայտարարություններ չի անում, երբեք ռուսների իրական «բարեկամը» չի կարող դառնալ, այլև փորձում է ՀՀ իշխանությունների հանդեպ կասկած սերմանել, որ եթե Արմեն Գրիգորյանին այս ընթացքում չեն հեռացրել պաշտոնից, ուրեմն ողջ ՀՀ իշխանությունն է հակառուսական գծի մեջ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: