Ինչ է գրել Ռոբերտ Քոչարյանն Անդրանիկ Մարգարյանի մասին իր «Կյանք և ազատություն» գրքում. հատված
«Անդրանիկ Մարգարյանին լավ չէի ճանաչում, բայց 2000 թվականի մայիսին, որոշեցի նրան նշանակել վարչապետ։ Դա ժամանակավոր, իրավիճակային լուծում էի համարում, լավագույն դեպքում մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ. ու սխալվեցի։ Բոլոր հաջորդ տարիներին ինձ համար հեշտ էր աշխատել Անդրանիկ Մարգարյանի հետ, ով ոչ մի անգամ դուրս չեկավ մեր պայմանավորվածությունների շրջանակից: Անդրանիկը լավ վարչապետ եղավ և աշխատեց յոթ տարուց ավել, ընդհուպ մինչև սրտի կաթվածից մահանալը՝ 2007 թվականին»։
Ռոբերտ Քոչարյան «Կյանք և ազատություն»