Սերբիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին
Սերբիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին: Այս մասին հայտնել է Սերբիայի նախագահը՝ ելույթ ունենալով 1999 թվականին Հարավսլավիան հրթիռակոծելու հետևանքով զոհվածների հիշատակին նվիրված միջոցառմանը:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից Հարավսլավիան ռմբակոծելն անվանել է սերբ ժողովրդի դեմ հանցագործություն: Զոհերի հիշատակին նվիրված Բելգրադի կենտրոնում երթ է տեղի ունեցել, որի մասնակիցները այրել են Եվրամիության և ՆԱՏՕ-ի դրոշները:
Հիշեցնենք, որ Հարավսլավիայի դեմ Հյուսիսատլանտյան դաշինքը ռազմական գործողություն էր ծավալել՝ կոսովոյի ալբանացիներին պաշտպանելու պատրվակով, որի ժամանակ շուրջ 2 հազար խաղաղ բնակիչ էր զոհվել: