«Եվրո-2020». Հայաստանի հավաքականը զիջեց առաջին խաղում
«Եվրո-2020»-ի շրջանակներում Հայաստանի ընտրանին առաջին խաղում հյուրընկալվեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն։
Հանդիպման 33-րդ րոպեին տանտերերին հաշվի մեջ առաջ մղեց Ռադե Կրունիչը։ Թիմերն այդ հաշվով էլ գնացին ընդմիջման։
Երկրորդ խաղակեսում՝ 80-րդ րոպեին, Միլոշևիչը կրկնապատկեց բոսնիացիների առավելությունը՝ խփելով իր հավաքականի երկրորդ գոլը։
Ավելացված ժամանակում գոլի հեղինակ դարձած Միլոշևիչն իրենց տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, նշանակվեց 11 մետրանոց հարված, որը հաջողությամբ իրացրեց մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։
Բոսնիա և Հերցեգովինա - Հայաստան 2։1
Գոլեր
Ռադե Կրունիչ - 33՛
Դենի Միլոշևիչ - 80՛
Հենրիխ Մխիթարյան - 90+ 2՛
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2020 թվականի առաջնության J խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Իտալիայի, Հունաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի և Լիխտենշտեյնի հավաքականները։