Դուբայը չներվեց
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը և նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը։
Ե՛վ Արթուր Հովհաննիսյանը և՛ Սուրեն Քրմոյանն Արդարադատության նախարարության որակյալ մասնագետներից են, նրանք կադրեր են, որոնց գոյությունը հույս էր ներշնչում, որ գոնե արդարադատության ոլորտում ունենք մասնագետներ, որոնք տիրապետում են իրենց առաջ դրված խնդիրներին:
Այս երկու անձնանց հաջողվել է այդ նախարարությունում աշխատել նաև նախորդների, կամ ինչպես ընդունված է ասել՝ հների ժամանակներում՝ և բացառապես իրենց պրոֆեսիոնալիզմի շնորհիվ: Այժմ, սակայն, պարզվում է, որ պրոֆեսիոնալ կադրերի կարիք՝ պետությունը չունի:
Ստեղծվել է երկրում մի իրավիճակ, որ երկրի կառավարումը բացառապես պետք է ստանձնեն Փաշինյանի հետ քայլած մարդիկ, եթե չունեն անգամ բավարար գրագիտություն կամ կապ՝ առհասարակ պետական կառավարման հետ:
Սա դառնում է իշխանության գործելաոճը, որի մասին, ի դեպ, տևական ժամանակ առաջ գրել էր մամուլը: Դեռ ամիսներ առաջ էր գրվել այն մասին, որ Ամանորի տոներից հետո կարծես թե դեռ վերջնականապես լուծված չէ նաև երկու փոխնախարարների կարգավիճակը: Նրանք իրենց ամանորյա հանգիստն անցկացրել էին արտերկրում՝ Դուբայում, ինչի պատճառով նրանց հրահանգ է իջեցվել ազատել զբաղեցրած պաշտոնները։
Իսկ քանի որ երկու՝ արդեն նախկին փոխնախարարներն ունեին նաև ՀՀԿ-ի հետ աշխատելու փորձ, ուստի փաշինյանական թիմում ընկալվում էին որպես ընդդիմադիրներ, որոնց պաշտոնների համար հարմար թեկնածուներին համարվում որոշ սորոսականներ: Հենց այս տրամաբանությամբ էլ ամիսներ շարունակ ոմանք աշխատեցին երկու Հովհաննիսյանի և Քրմոյանի պաշտոնները ձեռքներից խլելու ուղղությամբ ու աշխատանքի արդյունքին ականատես եղանք այսօր:
NEWSPRESS.am