Հարություն Միքայելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետՉինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրագործմանը և համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում. Չեն Ժուն՝ Արշակյանին
Վարդենիսում տաքսու վարորդն ու ևս մեկ տղամարդ 13-ամյա աղջկա են բռնաբարել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունըԱրթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել էԳարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունիՈստիկանությունում բռնություններ չկան. Երևանի ոստիկանապետԱՄՆ-ն ու ԵՄ-ն «կդավաճանեն» Հայաստանին․ Մարիա Զախարովա
«Կանցավիկների իշխանությունը». Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Գիշերամիզությամբ զորակոչվում են բանակ, որ հետո ծառայությունից ազատվեն․ գիշերամիզություն ունեցող զինծառայողները չեն խուսափի ծառայությունից․ ՊապիկյանՄահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել էՀավաքական ատելությունից մարդկանց դրդում են անձնական վրեժխնդրության. Գերասիմ ՎարդանյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել վանաձորցիների հետ (տեսանյութ)
Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան
«Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապելՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե ԳրիգորյանՄիզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. փաստաբան«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ տրանսպորտային միջոցների համար նախատեսված անցագրային կետում հայտնաբերել են մարիխուանաՌուսաստանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմՍամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-իցՄեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. Էդմոն Մարուքյան
Ձեզ թվում ա` ես արժանապատվություն չունե՞մ. Փաշինյանը խոսել է հարգանքը, բարի համբավը, հիշատակը զոհաբերելու մասին (տեսանյութ)
Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
ԱՄՆ-ը և 48 այլ երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրաՓաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահմանազատման գործընթացը խախտում է մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը. «Թաթոյան» հիմնադրամԱյժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»Պիտի ասել՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է՝ առևտուր կանենք․ Փաշինյանը՝ տավուշցիներինՓաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջՃապոնիայում գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է ութ մարդՔաշքշուկի, հրմշտոցի հետևանքով ակցիայի վայրում գտնվող քաղաքացիներից մեկի ոտքի պրոթեզը դուրս եկավ«Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան (տեսանյութ)Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինՔաղաքացիները փակեցին Աբովյան փողոցը․ ՈւՂԻՂԻնքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»Կառավարության 2024 թվականի ապրիլի 18–ի հերթական նիստը՝ ուղիղ միացմամբՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱռողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՈ՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում. «Ժողովուրդ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԽաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ տնային կալանք և գրավ է կիրառվել
«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
Հասարակություն

«Անորոշ վիճակ է». Արամուսի գյուղապետը՝ դպրոցի դասադուլի և տնօրենի ընտրության մասին

Կոտայքի մարզի Արամուս համայնքի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում աշակերտները դասադուլ են արել: Այդ մասին լուրը NEWSPRESS.am-ի հետ զրույցում հաստատեց համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանը:

Նա Արամուսի համայնքապետ է դարձել 2002 թվականից:

«Դե, գիտե՞ք, ես այդքան էլ լավ չեմ տիրապետում հարցին, բայց երեկ մեզ մոտ դպրոցի տնօրենի ընտրություն ա եղել, ու առավոտյան երեխեքը երևի ինչ-որ բանից անհանգստացած՝ դասադուլ են արել»,-ասաց Հրայր Նիկողոսյանը:

-Ի՞նչը կարող էր անհանգստացնել երեխաներին:

-Տնօրենի թեկնածուները 4-ական ձայներ են հավաքել, աշակերտներն էլ դասադուլ են արել: Հետո իմ հորդորով, ու էլի հորդորներով երեխեքը մտել են դասի:

-Այսինքն՝ խնդիր չկա՞ այս պահին, և ամեն ինչ հարթվե՞լ է:

-Դե հորդորում ենք, որ գնան դասի. հարցը քննարկվելու է փոխվարչապետի մոտ, ու իմաստ չունի դասադուլը, քանի որ հարցը դեռևս վերջնական լուծված չէ (նկատի ունի տնօրենի ընտրության արդյունքները վերջնական չեն-հեղ.):

-Եթե ընտրության արդյունքները վերջնական չեն, ինչո՞ւ պետք է երեխաները դասադուլ անեին: Հնարավո՞ր է, որ արդեն կանխորոշված են հետագա արդյունքները:

-Չէ՛, եթե 4-4 ձայն է հավաքվել, ո՞վ է անցել, որ դասադուլ անեն: Երևի, երեխեք են, ծնողներ են, մտածում են, որ ինչ-որ մեկի կողմից պաշտպանվող ինչ-որ մեկը կարող ա լինի՝ չգիտեմ ես: Անորոշ վիճակ է, բայց դե որ էս պահին դեռ ոչ ոք չի անցել, փաստ ա:

Թե ինչը կարող էր անհանգստացնել դպրոցի 520 աշակերտին, դեռ ընտրությունների վերջնական արդյունքները չհրապարակած, NEWSPRESS.am-ը փորձեց պարզել դպրոցի նախկին տնօրեն Ֆրունզ Պողոսյանից:

Վերջինս լսեց, թե ինչ թեմայի շուրջ ենք ուզում հարց ուղղել իրեն ու կարճ պատասխանեց.

«Գիտեք, ես հիվանդանոցում եմ, ու նաև ես պաշտոնաթող տնօրեն եմ ու որևէ կապ չունեմ այդ ամենի հետ, կներեք»,-ասաց նախկին տնօրենը:

Նկատենք, որ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցել են Անդրեյ Փիլիպոսյանը և Նոնա Պողոսյանը: Քանի որ նրանք հավասարաչափ ձայներ են հավաքել, ուստի կրկնակի քվեարկություն է եղել, ինչից հետո արդյունքները նույնն են եղել:

Այժմ ծնողները վստահ են, որ նախարարությունը նախապատվություն է տալու Նոնա Պողոսյանին: Մինչդեռ իրենք ուզում եմ տնօրենի պաշտոնում տեսնել իրենց դպրոցի ուսուցիչ Անդրեյ Փիլիպոսյանին:

Հատկանշական է նաև, որ դասադուլ են արել միայն աշակերտները, իսկ ուսուցիչներն այդ ամենին չեն մասնակցել: