Բոլորը փորձում են խախտել մեր աշակերտների կրթության իրավունքը. Արայիկ Հարությունյանը՝ Ավշարում դասադուլի մասին
Պետք է շատ հստակ մենք հասկանանք, որ յուրաքանչյուր մարմին ունի իր լիազորությունները և պետք է իրացնի այդ լիազորությունները: Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո ասաց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Արարատի մարզի Ավշար համայնքի դպրոցում օրեր շարունակ տևող դասադուլին:
«Էն դեպքում, երբ մենք տեսնում ենք, որ լիազոր մարմինը չի իրացնում էդ լիազորությունները կամ դժվարություններ ունի... մենք արդեն երեք օր է՝ աշխատում ենք այնտեղ»,- ասաց նախարարը:
Դիտարկմանը, թե նույն դպրոցի 35 ուսուցիչ չի ընդունում նոր տնօրենին, Հարությունյանը պատասխանեց. «Գիտե՞ք՝ պետք է էդ ամեն ինչը անենք՝ չխախտելով մեր աշակերտների կրթության իրավունքը, իսկ այնտեղ ոնց որ թե բոլորը փորձում են խախտել մեր աշակերտների կրթության իրավունքը, և մենք հիմա դա պետք է վերականգնենք: Մեր ներկայացուցիչն արդեն երեք օր է՝ աշխատում է էնտեղ: Անհրաժեշտոթյան դեպքում՝ ավելի լուրջ քայլեր կձեռնարկվեն»,- ասաց Հարությունյանը: