Վահագն Վերմիշյանը նշանակվեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ
ՀՀ կառավարության որոշմամբ Վահագն Վերմիշյանը նշանակվեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ:
Հիշեցնենք, որ այդ պաշտոնում աշխատում էր Ավետիք Էլոյանը, ով, ըստ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, պաշտոնից հեռացվել էր վարչապետ Փաշինյանի՝ Ամանորը Հայաստանում անցկացնելու հրահանգն անտեսելու համար: Նա ավելի ուշ նշանակվել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական:
Ներկայացնենք նաև Վահագն Վերմիշյանի կենսագրությունը
Ծնվել է 1964 թվականի դեկտեմբերի 15-ին Հայկական ԽՍՀ Ստեփանավան քաղաքում։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական-շինարարական ֆակուլտետը։
Վերմիշյանի նախագծերից են. «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի առաջին և երկրորդ տերմինալների վերանորոգումը, Սոչիի ծովային նավահանգիստը իր մերձափնյա ինֆրաստրուկտուրայով, սպորտային բազմաֆունկցիոնալ համալիր Աստրախանում, Երևանի կրկեսը, առևտրի բազմաթիվ կենտրոններ։ Մասնակցել է ԱՄԷ-ում և Սուդանում քաղաքների նախագծերի մշակման աշխատանքներին։
· 1987 թ.՝ «Հայպետնախագծի» ճարտարապետ
· 1989-1991 թթ.՝ Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետ
· 1996-1995 թթ.՝ «Կարալլ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, Սանկտ Պետերբուրգ
· 1996-2005 թթ.՝ «Պետրոսպեցստրոյ» ԲԲԸ գլխավոր տնօրեն
· 2013-2014 թթ.՝ «Ավտոդորպրոեկտ» ընկերության գլխավոր տնօրեն
· 2005-ից՝ «ՎԵԿ պրոեկտ» ԲԲԸ գլխավոր տնօրեն
· 2014-ից՝ Օրյոլի մարզի գլխավոր ճարտարապետ: