Մոր տարիքին եմ, չեն ամաչո՞ւմ՝ էս ձևի արհամարհում են մարդկանց. բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց (տեսանյութ)
Արդեն 16 տարի Հյուսիսային պողոտայի և Բյուզանդի նախկին բնակիչները շարունակում են բողոքել իրենց ոտնահարված իրավունքները վերականգնելու համար։ Իսկ ավելի կոնկրետ՝ պահանջում են փոխհատուցում իրենց պետության կողմից օտարված և քանդված տների դիմաց:
16 տարվա ընթացքում նախագահներ, վարչապետեր ու քաղաքապետեր են փոխվել, սակայն իշխանության կողմից նրանց ուղղված պատասխանը մեկն է՝ բյուջեում գումար չկա:
Չնայած դրան, նրանցից մեծ մասին, այնուամենայիվ, բնակարաններ տվել են: Վերջին ստացողները եղել են ՀՀԿ-ական նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք: Այսօր այդ ընտանիքներից 7-ն են մնացել:
«Ինչի՞, նրանց արյունը մեր արյունից կարմի՞ր էր, որ իրենք ստացան, մենք՝ չէ»,-NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Նա նկատեց, որ դժգոհ է այսօրվա քաղաքապետ Հայկ Մարությանի վերաբերմունքից:
«Մենք ենք ընտրել նրան: Մոր տարիքի կին ենք, գնում ենք քաղաքապետարան, մի հատ չի իջնում՝ տեսնի էս ինչի՞ ենք եկել: Մենք Փաշինյանի կողքին նույսիսկ էն փոքր հանրահավաքների ժամանակ ենք եղել. ախր մեծ կանայք ենք, էսօր կանք՝ վաղը չկանք, չեն ամաչո՞ւմ՝ էս ձևի արհամարում են մարդկանց»:
Մանրամասները՝ մեր տեսանյութում