«Այս փուլում չենք կարող համաձայնեցված հայտարարել Փաշինյան-Ալիև հանդիպման մասին»․ ԱԳՆ
«Դեռ այն փուլը չէ, երբ մենք կարող ենք համաձայնեցված հայտարարել Փաշինյան-Ալիև հանդիպման մասին»։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նրա խոսքով՝ կան սկզբունքներ, որոնց հավատարիմ է մնում Հայաստանը, դեռ չի եկել այն փուլը, երբ կարելի է հայտարարել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման մասին։
«Մենք երբեք չենք խախտել այդ սկզբունքը։ Երբ հանդիպման մասին պայմանավորվածություն լինի, մենք կհայտարարենք դրա մասին։ Այս դեպքը բացառություն չէ»,-ասաց Նաղդալյանը։