«Ժամանակ». Համաներում տուգանված վարորդների նկատմամբ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է համաներում կիրառել առանց լիցենզիայի մարդատար մեքենաներով տաքսի ծառայություն իրականացրած և ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից տուգանված վարորդների նկատմամբ. համաներման գումարը 219 մլն 205 հազար դրամ է:
Համաներումը կտարածվի նաև սահմանված թույլատրելի զանգվածը գերազանցելու համար կիրառված տուգանքների վրա, գումարի չափը՝ 44 մլն 500 հազար դրամ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: