Արարատի մարզպետի քեռին ամբողջ դպրոցից 4 երեխա է կարողացել դասի բերել (տեսանյութ)
Արարատի մարզպետի մորեղբայրը՝ Գրիգոր Մանուկյանը, այսօր եկել էր Ավշարի դպրոց. երեխաների էր բերել դասի, ինչպես ինքն ասաց: Նա, ի դեպ, այդպես էլ չընդունեց, որ Գարիկ Սարգսյանի մորեղբայրն է, և ասաց, որ դպրոց է եկել որպես ծնող:
Նա NEWSPRESS.am-ի թղթակցին տարավ ցույց տալու այն դասասենյակը, որտեղ, իր կարծիքով, տարել էր աշակերտներին, որ դաս անեն, բայց այդ դուռը փակ էր, փոխարենը մեկ այլ սենյակում հավաքվել էր 4 աշակերտ, ընդ որում՝ տարբեր դասարաններից:
Աշակերտներն, ովքեր բոլորը տարբեր դասարաններից էին, նշեցին, որ եկել են դասի ու սպասում են ուսուցիչներին: