«Դասատուի վրա ձե՞ռք եք բարձրացնում, անասուններին նայի». Ավշարում ոստիկանը քաշքշել է ուսմասվարին (տեսանյութ)
Ավշարում շարունակվում է դասադուլը: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր էջում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ բախում է տեղի ունեցել ոստիկանների և մանկավարժների միջև:
Նա տեսանյութին կից նաև գրառել է.
«Գտել են հարցի լուծման տարբերակը՝ քաշքշում են ուսմասավարի թևերից և պահանջում, որ տանեն բաժին»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում արդեն 8 օր է դասադուլ է: Ակցիայի մասնակիցները պահանջում են տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը: