Մայքլ Ջեքսոնի 20-ամյա դուստրը փորձել է ինքնասպան լինել
20-ամյա Պերիս Ջեքսոնը, ով փոփ արքայի՝ Մայքլ Ջեքսոնի դուստրն է, հոսպիտալացվել է։ Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից։
Այս պահին մոդելը գտնվում է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։
Օրեր առաջ Պերիսը ցանկացել է ինքնասպան լինել և մահանալ։ Աղջկա մտերիմները ոստիկանություն են զանգահարել, և ոստիկանները Պերիսին գտել են իր տանը՝ արյան մեջ։
Բժիշկները հայտնում են, որ այս պահին նա գտնվում է լավ վիճակում և աղջկա կյանքին վտանգ չի սպառնում։
Բժիշկները նշել են նաև, որ նա կորցրել է մեծ քանակությամբ արյուն։