Նոր մանրամասներ՝ Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչություններից
Նոր Զելանդիայում ահաբեկչության կազմակերպիչներից մեկը՝ ավստրալիացի Բրենտոն Տարանտը, մինչ ահաբեկչությունը, ուղիղ եթերով՝ սոցիալական ցանցով , դիմել է իր հեռևորդներին և կոչ արել, որ վերջիններս հետևեն PewDiePie կեղծանունով բլոգերին:
Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան լրատվական կայքերից:
Վերջինս հայտնի բլոգեր է, ում բազմիցս մեղադրել են ռասիստական և հակասեմիտական արտահայտություններ անելու մեջ: Ինքը՝ բլոգերը իրեն ռասիստ չի համարում:
Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո PewDiePie-ը Twitter-ի իր էջում գրառում է կատարել, որում ասում է, որ ինքը ոչ մի կապ չունի մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ: