Ֆրանսիայում բեռնատար նավ է խորտակվել
Ֆրանսիայի արևմտյան ափերին բեռնատար նավ է խորտակվել: Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան կայքերից:
Խոսքը իտալական Grande America բեռնատար նավի մասին է, որը նավթ է փոխադրելիս եղել: Նավի խորտակման հետևանքով ջրի մակերեսին շուրջ 10 կիլոմետր շրջագծով նավթային հետք է հայտնվել:
Նավում եղել է նաև 2.2 տոննա, այսպես կոչված, «ծանր մազութ», որը խիստ վտանգավոր է շրջակա միջավայրի համար: