Զանգվածային թունավորում՝ Մալայզիայում
Մալայզիայի Ջոխոր նահանգում ավելի քան 400 մարդ է հոսպիտալացվել
Սունհայ Կիմ գետում հայտնված քիմիական արտանետումների պատճառով: Այդ մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Շրջանի ղեկավարությունը փակել է տարածքի դպրոցները :
Ամենաշատը տուժել է Պասիր Հուդանգ քաղաքը, որտեղից շուրջ 260 աշակերտներ և ուսուցիչներ են տեղափոխվել հիվանդանոց տարբեր աստիճանի թունավորումներով:
Պարզվել է, որ գետի մեջ թունավոր արտանետումները հայտնվել են շրջանում գտնվող ռեզինի գործարանից, ինչն էլ մասսայական թունավորման պատճառ է դարձել: