Աշխարհը հրաժարվում է Boeing ինքնաթիռներից
Եթովպիայում տեղի ունեցած ավիավթարից հետո բազմաթիվ ավիափոխադրողներ հրաժարվում են չվերթներ իրականացնելուց Boeing 737 MAX ինքնաթիռով: Այդ մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Վերջիններս համարվում են Boeing ընկերության ամենավաճառվող ինքնաթիռները: Սկզբում Եթովպիան և Չինաստանը դադարեցրին չվերթներն այս ինքնաթիռներով մինչ քննությունը կպարզի ավիավթարի պատճառները, այնուհետև նրանց միացան Սինգապուրը, Մեքսիկան, Բրազիլիան, Վիետնամը:
Արգենտինացի օդաչուները ևս հրաժարվում են օդ բարձրանալ Boeing 737 MAX ինքնաթիռով:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին Ադիս Աբեբայից Քենյա թռչող Boeing 737 ինքնաթիռը կործանվել էր: Ինքնաթիռում գտնվող 157 ուղևորները և անձնակազմի բոլոր անդամները զոհվել էին: