Աշխարհը նորից հիշել է Մայքլ Ջեքսոնի պեդոֆիլիայի մասին
«Լքելով Նեվրլենդը» ֆիլմի ցուցադրությունից հետո, տասնյակ ռադիոկայաններ հրաժարվում են իրենց եթերով հնչեցնել փոփի արքա Մայքլ Ջեքսոնի երգերը:
Պատճառն այն է, որ օրերս ցուցադրված ֆիլմում կրկին անդրադարձ է կատարվել Մայքլ Ջեքսոնի կողմից պեդոֆիլիայի դրսևորմանը: Երկու մասից բաղկացած ֆիլմում հանդես եկած տղաները պատմում են, թե ինչպես է փոփի արքան իրենց նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարել: Քննադատները բաժանվել են երկու մասի, որոնց մի մասը պնդում է, որ պատմությունը խիստ միակողմանի է լուսաբանված, մյուս մասն էլ կոչ է անում բոյկոտել Մայքլ Ջեքսոնի երգերը և խիստ քննադատության ենթարկում վերջինիս:
Հիշեցնենք, որ դեռևս երգչի կենդանության ժամանակ նրան բազմիցս մեղադրել են անչափահասների դեմ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ: