Boeing ընկերությունը չեղարկել է իր նոր ինքնաթիռի շնորհանդեսը
Boeing ընկերությունը հետաձգել է նոր Boeing-777X ինքնաթիռի շնորհանդեսը՝ Եթովպիայում ինքնաթիռի կործանման պատճառով: Այդ մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Ընկերության ներկայացուցիչն այդ մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ասել է. «Boeing ընկերությունը խորապես ցավակցում է Ethiopian Airlines N 302 թռիչքի զոհերի հարազատներին և հետաձգում է մարտի 13-ին նախատեսված նոր ինքնաթիռի շնորհանդեսը: Շնորհանդեսը տեղի կունենա հնարավորինս մոտ ժամանակում»:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին Ադիս Աբեբայից Քենյա թռչող Boeing 737 ինքնաթիռը կործանվել էր: Ինքնաթիռում գտնվող 157 ուղևորները և անձնակազմի բոլոր անդամները զոհվել էին: