Սրբուկը ներկայացրեց եվրատեսիլյան երգի տեսահոլովակը. Walking Out
Երգչուհի Սրբուհի Սարգսյանը՝ Սրբուկը, ով այս տարի Հայաստանը ներկայացնելու է «Եվրատեսիլ-2019» մրցույթում, հրապարակել է «Walking Out» երգի տեսահոլովակը, որի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։
Երգի երաժշտության հեղինակներն են Lost Capital-ը (Հովհաննես Հովհաննիսյան, Աշոտ Պետրոսյան) և Tokionine-ը (Դավիթ Բադալյան), խոսքերի հեղինակը Գարիկ Պապոյանն է։