Այրել են Կենտրոնական ավտոկայանի տնօրենի մեքենան (տեսանյութ)
«Հայավտոկայարան» ՓԲԸ գործադիր տնօրեն Աշոտ Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում գրառումէ կատարել ու տեսանյութ հրապարակել՝ տեղեկացնելով, որ այրել են Կենտրոնական ավտոկայանի տնօրեն Ռոման Համբարձումյանի ավտոմեքենան:
«Այս վիդեոն այն մասին է, որ մարտի 1-ի լույս 2-ի գիշերը վառել են Կենտրոնական ավտոկայանի տնօրեն Ռոման Համբարձումյանին պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան: Բոլոր նրանք, ովքեր կապ ունեն էս դեպքի հետ, ովքեր ուզում են վախեցնել մեզ կամ խոչընդոտել մեր աշխատանքը Հայավտոկայարան ՓԲԸ-ում, պաշտոնապես հայտարարում եմ՝ վենդետա լինելու ա, բայց իրավական»,- գրել է նա: