Huawei ընկերությունը դատի կտա ԱՄՆ-ին
Չինական Huawei ընկերությունը դատական հայց է ներկայացրել Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ: Այդ մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Հայցի համար հիմք է հանդիսացել այն հայտարարությունը, թե
Huawei ընկերության տեխնիկան վտանգ է ներկայացնում Ամերիկայի ազգային անվտանգության համար:
Huawei ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Գուո Պինգն այդ առիթով մասնավորապես ասել է. «ԱՄՆ կոնգրեսը չի կարողացել որևէ ապացույց ներկայացնել ասվածի վերաբերյալ, այդ իսկ պատճառով մենք ծայրահեղ քայլի ենք գնացել՝ դատական հայց ներկայացնելով Միացյալ նահանգների դեմ»:
Բացի այդ, նա հավելել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից
Huawei ֆիրմայի կորպորատիվ սերվերներ ներթափանցելու փորձեր են եղել: