Այս տարի գրականության ոլորտում կշնորհվի 2 Նոբելյան մրցանակ
Այս տարի գրականության ոլորտում Նոբելյան երկու մրցանակ կհանձնվի՝ 2018 և 2019 թվականների համար:
Նախորդ տարի այս ոլորտում Նոբելյան մրցանակ չէր շնորհվել՝ սեռական ոտնձգության հետ կապված սկանդալի պատճառով: Սկանդալի կիզակետում էր հայտնվել Նոբելյան մրցանակի դափնեկիրներին որոշող հանձնաժողովի նախկին անդամի ամուսինը՝ Ժան Կլոդ Արնոն:
Արնոն մեղադրվում էր սեռական ոտնձգության մեջ: Ավելի ուշ նրա մեղքն ապացուցվեց և նրան դատապարտեցին երկու տարվա ազատազրկման: Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիրներին կհայտարարեն այս տարվա նոյեմբերին: