Ջեֆֆ Բեզոսը աշխարհի ամենահարուստ մարդն է. Forbes
Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ամենամյա ցուցակը:
Amazon-ի հիմնադիր Ջեֆֆ Բեզոսը, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը: Նրա ունեցվածքը գնահատվել է 131 միլիարդ դոլար:
Երկրորդ տեղում՝ 96.5 միլիարդ դոլարով՝ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է:
Երրորդ տեղում հայտնի ֆիլանտրոպ Ուորեն Բաֆետն է՝ 82.5 միլիարդ դոլարով:
Ամսագրի տվյալներով ողջ աշխարհում երկու հազարից մի քիչ ավել միլիարդատերեր կան: